Ոնց մտածում եմ՝ 2018-ին բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն էր, բայց ներկայացվում էր որպես ժողովրդի հեղափոխություն:
Մինչ 2018-ին փողոցից եկած ջենտրիների բուրժուա-դեմոկրատական կարգախոսներին անցնելը՝ «ջենտրի» հասկացողությունը հասկանանք:
Ջենտրիները XVI-XVII դարերում Անգլիայում տեղի ունեցած ագրարարային հեղափոխության ժամանակ ոչ տիտղոսային մանր ազնվականներն էին, որոնք գյուղատնտեսությամբ չէին կարողանում զբաղվել, դրա փոխարեն մանր բիզնեսով էին զբաղվում: Անգլիացի պատմաբան Զարլզ Պլամերոմը 1885-ին նրանց գործունեությունը որակել է որպես «բաստարդների ֆեոդալիզմ»:
Ինչու «բաստա՞րդ», որովհետև, մինչ այդ, խոշոր մագնատներն Անգլիայում ազատվել էին զինվորական ծառայությունից, նրանց փոխարեն բանակում ծառայում էին ազնվականների կրտսեր տղաներն ու ազնվականների բաստարդները: Զրկված լինելով ունեցվածքից, սակայն ունենալով ամբիցիաներ՝ նրանք դառնում էին բազմաթիվ խժդժությունների աղբյուր:
2018-ից սկսած Հայաստանում տեղի ունեցածը կարելի է անվանել «բաստարդային բուրժուազիայի» կայացման շրջան:
Համալիրում տեղի ունեցած հարսանիքը հենց այդ «բաստարդային» նորաթուխ բուրժուազիայի հրապարակային մանիֆեստն էր:
Կարգախոսները.
- աղքատությունը ձեր գլխի մեջ է,
- կրթվեք, որ լավ ապրեք,
- պետությունը երջանիկ ապրելու համար է,
- հերոսը հարկ մուծողն է,
- սահմանազատումն ու սահմանագծումը որ ավարտենք (այսինքն, մի քիչ էլ տարածք հանձնենք), ադրբեջանցիների հետ առևտուր կանենք ու լավ կապրենք:
Կարող եք շարունալ թվարկել կարգախոսները:
Հ.Գ. Ջենտրիները տարածքներ չէին հանձնում, մնացած հարցերում նրանց մտքերը համահունչ էին վերջիններիս հետ, սակայն դա համարենք իշխանության եկած սեկտայի յուրահատուկ սպեցիֆիկան:
Ստեփան Դանիելյան